«Իսկ այդ վարորդների հետ պայմանագիր կնքո՞ւմ եք, որ իրենք նման ծառայություն են ձեզ մատուցում: «Չէ, չենք կնքում, եթե կնքենք, պետք է գումար վճարենք»»:
«Ռոստամյանն Արմավիրի մարզպետին որակեց ավելի վատ բառերով և նրան բնութագրեց հայկական բառապաշարում ընդունված ամենավատ հայհոյանքով»:
«ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրել էր «Նաիրիտ» գործարանից 200 մլն դոլար հափշտակելու մեջ, մոտ մեկ տարի է` հեռացել է ՀՀ-ից և քաղաքական ապաստան ստացել Չեխիայում»:
«Հուլիսի 1-ից Էջմիածին-Երևան-Էջմիածին երթուղին սպասարկող տաքսիներն ուղեվարձը 100 դրամով թանկացրել են: Նախկին 300-ի փոխարեն հիմա ուղևորներից գանձում են 400 դրամ»:
«Երեկ Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Ոչ «Հանցաքարի» հարսանիքներին» ակցիայի ժամանակ մի իրադարձություն է տեղի ունեցել, որը ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախաձեռնած ոստիկանական «բարեփոխումներն» այլևս կայացել են»:
«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է Սյունիքի նորանշանակ մարզպետի` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հայրը` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: -Պարոն Հակոբյան, ի վերջո Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ: -Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր մաս ա: -Ստացվում է` իրականացավ Վահեի […]
«Երբ կարդում ես հաշվետվությունը, նկատում ես, որ մեծամասամբ դեպքերն ավարտվում են նրանով, որ վերականգնվել է կամ ենթակա է վերականգնման այսքան գումար»:
«Սպասումները, որ Հանրապետական կուսակցության ԳՄ երեկվա նիստը լինելու է թեժ, այդպես էլ չիրականացան»:
«Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, ով ժամանակին վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր, 65 տարին լրանալու կապակցությամբ թոշակի է անցել»:
37 տարի հետո կայանալիք հնարավոր պատերազմին մասնակցում են լազերային հրանոթներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ԱԹՍ կրակող հրանոթ, ավիահարվածները ղեկավարելու հնարավորություն ընձեռող թևնոց և այլն:
Իրանական կողմից գործողության պլանավորմանը մասնակցել են Իրանա-իրաքյան պատերազմի (1980-1988) վետերանները:
Ազատազրկված անձինք քնում են նույն փայտյա մահճակալների վրա: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հացադուլ հայտարարած անձինք չեն մեկուսացվել և պահվել են ընդհանուր խցերում, որտեղ նրանք ականատես են եղել այլ բանտարկյալների սնվելու գործընթացին:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 100 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)` միջին աշխատավարձը կազմելով 2014թ.– 80, 2015թ.- 90 և 2016թ.-90 հազ. դրամ:
Կատարը Եգիպտոսին աջակցելու վրա ծախսել է ավելի քան 8 միլիարդ դոլար, և հանդիսացել է Մուրսիի գլխավոր հովանավորը:
Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրային կապերը շարունակում են գերակշռող մնալ ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության համեմատ: Այս տարվա հունվար-մայիսին ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության ծավալն ընդհանուրի մեջ կազմել է 29.2%, ԱՊՀ-ի՝ 28.4%-ի դիմաց:
Դուք չեք կարող մշտապես հիմարացնել բոլոր մարդկանց:
«Մենք չպետք է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պայմանավորենք Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Ռուսաստանի որոշմանը` Ադրբեջանին 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենք վաճառելու մասին:
«Կարծում եմ՝ եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում: Ես եմ ասում՝ մի մարդ, ով ապրում է Արցախում ու սպասում, թե երբ են իր ընտանիքի հանդեպ «Սմերչ» գործադրելու»,- այս մասին օրերս հայտարարել էր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն` անդրադառնալով Ռուսաստանի որոշմանը՝ 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենք Ադրբեջանին վաճառելու մասին:
Այս մասին հայտարարել է Բուլղարիայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Ալավերդում 4-ամյա երեխային ջրից դուրս են բերել գրեթե անշնչացած:
Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ:
Ավարտվեց: Ափսոս: ՀՀ նախագահը միջամտեց, ու իշխանության թևերը դադարեցին իրար մասին կոմպրոմատ հրապարակելու գործընթացը: Նախագահի միջամտությունը կոշտ էր: Հրահանգները` խիստ ու միանշանակ:
Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Կառավարությունն առաջարկել է խմբագրական մի շարք փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
«Երկու դիվիզիոն «Սմերչ»-ը ատոմային ռումբի է հավասար: Դա զանգվածային ոչնչացման զենք է: Անալոգ էլ չունի՝ միայն Ռուսաստանն է արտադրում: Խնդիրն այն չէ՝ ռուսներն ինչ են անում: Դա ինձ չի վերաբերվում, չի հուզում․ Ադրբեջանին վաճառում են-չեն վաճառում: Վաճառում են՝ այսինքն քո եղբայրը չեն: Սա է խնդիրը: Ինձ պետք է, որ հայերը հասկանան, որ իրենք մեր եղբայրները չեն, ու հույսը դնեն միայն իրենց վրա: Ինչպես Նժդեհն է արել»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ինքը կշարունակի իր տպավորությունները հնչեցնել, բայց շեշտեց, թե ՎՊ մասին իր գնահատականները դրանք շտապողական չէին. «Ես երբեք չեմ շտապում: Որ ես շտապեմ՝ վթարի կենթարկվենք: Ես միշտ հայտնել եմ իմ կարծիքն ու տպավորությունները ու որևէ մեկը սահմանափակում չի դրել իմ տպավորությունը հայտնելու համար»:
Պուտինը հաստատել է, որ պատրաստ է Օբամայի հետ հանդիպել սեպտեմբեր սկզբին Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում:
Հարցին, թե նախագահ դառնալու ցանկություն չունե՞ք, նա բացասական պատասխան տվեց: Իսկ հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը Ձեզ խնդրի նախագահ դառնալ՝ կմտածե՞ք այդ հարցի վերաբերյալ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մի հատ պետք է ճշտենք՝ Սերժ Սարգսյանը կմտածի՞ տենց բան, որ ես մտածեմ»:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևաում: Մի քաղաքացի, ում տվյալները ճշտվում են, Վազգեն Սարգսյան փողոցում, ըստ տեղեկությունների, ապակե տարայով, որի մեջ եղել է բենզին, խփել է գլխավոր դատախազության դռանը, ինչի հետևանքով կրակ է առաջացել: Դեպքի վայրում է գտնվում անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: