Բաժիններ՝

Պիկետ՝ «Հարսնաքարի» մոտ

«Վահե Ավետյան» հասարակական շարժումը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր պատրաստվում են պիկետ անցկացնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ:

«Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ այսօր Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031