Ոչ մի զինվորի մահվան իրական հանգամանքները չեն բացահայտվելու․ Մառոզ Մարգոն՝ սևազգեստ մայրերին
Կառավարության շենքի առաջ բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողերին այսօր միացել էր «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: 1in.am-ի փոխանցմամբ՝ նա ասել է, թե իրեն զայրացրել է այն, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է խորհուրդ ստեղծել և ուսումնասիրել կասկածելի հանգամանքներում զոհված զինծառայողների մահվան դեպքերը, որոնք մահացել են միայն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում:
Կայքի հետ զրույցում Մ․ Խաչատրյանը (Մառոզ Մարգո) նշել է, որ իր որդու մահվան դեպքը մինչ օրս չի բացահայտվել և այն տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Իր իսկ խոսքերով՝ եկել էր ներողություն խնդրեր այն զինծառայողների մայրերից, ում խոստացել էր, որ իրենց զավակների մահվան դեպքերը կբացահայտվեն, սակայն այդպես չի եղել։ «Ես հայտարարում եմ՝ ոչ մի զինվորի մահվան դեպք չի բացահայտվելու, ամբողջը կոծկում են, եկել եմ միանամ ձեզ։ Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չեք միանում սևազգեստ մայրերին, եկել եմ միանամ և ներողություն խնդրեմ, որ չկարողացա օգնել, Նանային էի խոստացել, որ կբացահայտվի իր տղայի մահվան իրական հանգամանքները, բայց այսօր ես չեմ կարող նրա երեսին նայել»,- հայտարարել է նա:
Մինչդեռ Մ․ Խաչատրյանի ներկայությունը կառավարութան շենքի դիմաց հարուցեց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներ Գոհար Օհանջանյանի, Նանա Մուրադյանի, Իրինա Ղազարյանի զայրույթը:
Կարդացեք այստեղ.