Հայաստանի հավաքականը բարձրացավ 66-րդ հորիզոնական. ՖԻՖԱ
ՖԻՖԱ-ի դասակարգման թարմացված աղյուսակում Հայաստանի հավաքականն իր դիրքը բարելավել է 23 տեղով և այժմ 534 միավորով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում Գերմանիան է, իսկ լավագույն եռյակը անակնկալ կերպով եզրափակում է Կոլումբիայի ընտրանին:
2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված հավաքականներից ամենաբարձր դիրքում Իտալիան է (6 տ.), ամենավատ տեղը զբաղեցնում է Մալթան, որը Հայաստանի հավաքականին հաղթելու շնորհիվ 23 տեղով բարձրացել է և հանգրվանել 133-րդ հորիզոնականում:
Ստորև ներկայացված աղյուսակում ընդգրկված են լավագույն 3 թիմերն ու 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի հավաքականները:
1. Իսպանիա – 1532 մ.
2. Գերմանիա – 1273 մ.
3. Կոլումբիա – 1206 մ.
6. Իտալիա – 1142 մ.
26. Չեխիա – 796 մ.
27. Դանիա – 788 մ.
52. Բուլղարիա – 596 մ.
66. Հայաստան – 534 մ.
133. Մալթա – 236 մ.