Լևոն Զուրաբյան. Իշխանության ներսում «քավության նոխազների փնտրտուք» է սկսվել

«Ամբողջ ազգի առջև գործող նախագահ Աերժ Սարգսյանն, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությանը՝ որտե՞ղ, ի՞նչ քանակով է պետք հարցուցել քրեական գործեր՝ Վերահսկիչ պալատի 2012 թ. Տարեկան հաշվետվության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գործի հիմքում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը իր մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ իր հայտարարություններով կանխատեսել է քննության արդյունքները: «Կա նաև ավելի խայտառակ բան՝ նա հրապարակայնորեն ճնշում գործադրեց ՎՊ նախագահի վրա ու ամբողջ ՎՊ ինստիտուտի վրա: ՎՊ-ն ստեղծվում է ԱԺ կողմից և ստեղծման մեխանիզմը սահմանադրական այն երաշխիքն է, որ պահպանում է իր անկախությունը:

Այդ ինստիտուտը փաստորեն հավասարեցրին հողի հետ, հավասարեցրեց հենց Սերժ Սարգսյանը: Եթե ապրեինք նորմալ դեմոկրատական երկրում՝ ապօրինի ձևով ճնշում իրավական մարմինների վրա գործադրելն այլ ընթացք կստանար: Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպինչմենտի ենթարկելու համար, որի համար կան բոլոր անհրաժեշտ հիմքերը, ինչը ամրապնդվեց նաև շաբաթ օրվա ելույթով՝ գործադրված ճնշումով ՎՊ և իրավապահ մարմինների վրա»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Վերահսկիչ պալատի 2012 թ. տարեկան հաշվետվությունը տարօրինակ է, որովհետև ավելի աղաղակող բացահատումներ են եղել նախորդ հաշվետվություններում.

Կարդացեք նաև

«Նախկինում, իշխանությունը երկխոսությունը լռեցնում էր, փաստը կարողանում էին թաքցնել: Բայց հիմա, եթե փաստեր անցյալում եղել են, այն էլ՝ ավելի աղաղակող, ինչո՞ւ են հիմա բոլորը զարմացած, շփոթված: Ճգնաժամանային մթնոլորտ է ստեղծվել: Որովհտեև այսօր վերջապես ԱԺ-ում կա ընդդիմություն , որն ամեն հարցը օգտագործում է՝ բոլոր այս փաստերը հնչեցնելու նպատակով: Այն, ինչ կատարվեց, առերեսում էր ընդդիմութան հետ, որին իշխանությունը չդիմացավ: Իշխանությունը առերեսմանը չի դիմանում, ամբողջ հասարակության, պետական ապարատի համար պարզ է դառնում, որ ի դեմս այսօրվա իշխանությունների մենք գործ ունենք խաբեբաների հետ»:

Նրա խոսքով՝ իշխանության ներսում «քավության նոխազների փնտրտուք» է սկսվել: Ըստ նրա՝ հենց դրանով են պայմանավորված այս փոխադարձ մեղադրանքները, որովհետև մեկի գլխին պետք է «ջարդվի» այս ամենը:

«ՀՀ իշխանությունները հայտնվում են խորը ճգնաժամի մեջ, նրանց համար սկսել է գործել կաղ բադի սինդրոմը: Կաղ բադի սինդրոմի հետ է բախվել նաև Սերժ Սարգսյանը: Ակնհայտ է, որ ներիշխանական պառակտումները գնալով աճելու են, որովհետև սկսել է պայքար լիդերության համար»,- հավելեց նա:

168.am-ը հետաքրքրվեց, թե, ըստ նրա՝ ո՞վ է լինելու իշխանության «քավության նոխազը»:

«Ես ֆուտբոլային խաղի մեկնաբան չեմ, որ ասեմ, թե ով ինչ շանսեր ունի… դա մեզ բացարձակապես չի հետաքրքրում: Այն անունները, որոնք շրջանառվում են մամուլում, կարծում եմ, պլանի հետ կապ չունեն: Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու՝ ում գլուխը երբ կկտրի, բայց երբ որոշի կտրել Իշխան Զաքարյանի գլուխը, անբարոյակական կլինի, որովհետև հինգ տարի այդ մարդը հենց այնպես չի գործել, կատարել է հստակ հրահանգներ: Ուրիշ բան է, որ չէր հաշվարկել, որ այդ զեկույցի քննարկումը կարող էր նման ընդդիմության առկայության վիճակում նևրոզ իրավիճակ ստեղծել, վերահսկողությունից դուրս հանել ամեն ինչ: Սերժ Սարգսյանն ի՞նչ է արել. ընդհամենը իր թիմին կարգի է հրավիրել: Չեմ կարծում, որ դրան որևէ պատիժ հետևի: Սա պախանի ծանր խոսքն էր՝ հանգստացնող: Բայց իրավիճակը վերահսղությունից դուրս էր մնացել»:

Տեսանյութեր

Լրահոս