Վիճաբանություն՝ համայնքաբնակների և գյուղապետի միջև (տեսանյութ)

Galatv.am կայքի հաղորդմամբ՝ Շիրակի մարզի որոշ համայնքների բնակիչներ մտավախություն ունեն, որ երաշտի պատճառով կարող են զրկվել բերքից: Ոռոգման ջրի խնդիրը դեռևս անլուծելի է մնում: Նման խնդրի առաջ են կանգնել Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղի բնակիչները: Ցանքատարածությունները ոռոգում են Մանթաշի ջրամբարի ջրով, բայց քանի որ նույն ջրամբարից օգտվում են տարածաշրջանի մի քանի համայնքներ, ջուրը Սպանդարյան գյուղ չի հասնում:

Մի քանի բնակիչների և գյուղապետ Վաղինակ Բաղդասարյանի միջև որոշ հարցերի շուրջ անհամաձայնություններ կան: Գյուղացիները բարձրաձայնել են խնդիրները ու նշել, որ դրանք ներկայացնում են հատկապես Շիրակի մարզպետի ուշադրությանը:

Մանրամասները՝ galatv.am-ի ռեպորտաժում:

Տեսանյութեր

Լրահոս