
ԿՀՎ-ն սկսել է Հորդանանին մատակարարել սիրիացի ապստամբների համար նախատեսված զենք. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) սկսել է Հորդանանին զենք մատակարարելը: Պլանավորված է, որ այդ զենքը հատկացվելու է Սիրիայի ապստամբներին:
ԱՄՆ պաշտոնատար անձանց տվյալներով՝ զենքը մեկ ամսվա ընթացքում հատկացվելու է միայն «չափավոր» զինյալների խմավորումներին, որպեսզի նրանք կարողանան օգոստոսի սկզբներին հարձակման անցնել կառավարական զորքերի դեմ:
Միաժամանակ ԱՄՆ հասնելու է նրան, որ զինյալներին զենքի մատակարարումներ իրականացնեն նաև արաբական ու եվրոպական երկրները: Ակնկալվում է, որ ԿՀՎ-ն զինյալներին կհատկացնի հրաձգային թեթև զենք, հնարավոր է նաև՝ հակատանկային միջոցներ:
Մշակված պլանի համաձայն, յուրաքանչյուր ամիս Սիրիա կուղարկվի մի քանի հարյուր զինյալ: Ամերիկացի ու սաուդցի պաշտոնատար անձինք կարծում են, որ այդպիսի իրավիճակում անհրաժեշտ է 4-5 ամիս, որպեսզի չափավոր զինյալները կարողանան լավ սպառազինվել և պատրաստվել Բաշար Ասադի կառավարական ուժերի և «Հզբոլլահի» զինյալների դեմ գոտեմարտին: