Հասան Ռոուհանին «միջուկային» բանակցությունների համար չի ձևավորել նոր թիմ. Իրանի ԱԳՆ

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարատուղար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկատվությունը, թե նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին ընտրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային նոր թիմ:

Նախօրեին Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հասան Ռոուհանին պատասխանատու է «միջուկային» բանակցությունների համար և պետք է որոշում ընդունի՝ կապված «Վեցյակի» հետ հետագա բանակցություններում բանակցող թիմի հետ:

Արաղչին ընդգծել է, որ ԶԼՄ-ները սխալ են ըմբռնել Սալեհիի հայտարարությունը. «Ռոուհանին չի ստեղծել «Վեցյակի» հետ բանակցելու համար նախատեսված բանակցային նոր թիմ: Այնուամենայնիվ, ժամանակին նա կձևավորի «Վեցյակի» հետ բանակցելու համար նախատեսված խումբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930