Բաժիններ՝

Վենեսուելան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Սնոուդենին. Նիկոլաս Մադուրո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելան ամենայն հավանականությամբ ապաստան կհատկացնի ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Վերջինիս խոսքերով՝ Սնոուդենը դեռ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով չի դիմել Վենեսուելայի իշխանություններին: Նա ընդգծել է, որ քաղաքական ապաստան տրամադրել հումանիտար միջազգային իրավունքի մասնիկն է:

Մադուրոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները ժամանակին ապաստան են տվել ահաբեկիչ Լուիս Պոսադա Կապրիլեսին, ով 1976 թվականին պայթեցրել է Կարակասից մեկնած մարդատար ինքնաթիռը, որը պատկանում էր Կուբայի ավիաընկերություններից մեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930