Բաժիններ՝

Նելսոն Մանդելային միացրել են արհեստական շնչառության սարք

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նելսոն Մանդելային միացրել են արհեստական շնչառության սարք: Նախօրեին Մանդելային այցելել է ՀԱՀ-ի գործող նախագահ Ջեյկոբ Զուման:

Հոսպիտալ այցելելուց հետո նա չեղյալ է հայտարարել իր այցը հարևան Մոզամբիկ: 94-ամյա Նելսոն Մանդելան հիվանդանոցում բուժվում է թոքի վարակից: Վերջին օրերին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:

2012 թվականի վերջից ՀԱՀ-ի նախկին նախագահը հոսպիտալացվում է արդեն երրորդ անգամ: Մանդելան ՀԱՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-1999 թվականներին և հայտնի է որպես ապարտեիդի (1948-1994 թվականներին ՀԱՀ-ում տարվող ռասայական խտրականության քաղաքականություն – 168.am) դեմ պայքարի առաջամարտիկ:

Նա դարձել է երկրի առաջին սևամորթ նախագահը, իսկ մինչ իշխանության գալը 27 տարի անցկացրել է բանտում՝ իր հեղափոխական հայացքների համար: 1997 թվականին Մանդելային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս