Բաժիններ՝

Հարավային Կորեայի ՊՆ ղեկավարը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև երկխոսության վերսկսման հույս է հայտնել

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու Բեկը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը կվերսկսվի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ես մեծ հույս ունեմ, որ նախագահ Թրամփի և հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընի միջև երկխոսությունը պտուղներ կտա, չնայած զանազան դժվարություններին», – ասել է Ան Գյու Բեկը Սեուլում կայացած «Սեուլի պաշտպանության երկխոսություն» հարթակի առաջին լիագումար նիստի ժամանակ։

Նա նշել է, որ Հարավային Կորեայի կառավարությունը կշարունակի պայմաններ ստեղծել Փհենյանի հետ երկխոսության համար։

Որպես օրինակ նախարարը նշել է Հյուսիսային Կորեայի ուղղությամբ տեղադրված բարձրախոսների ապամոնտաժումն ու դրանց աշխատանքի դադարեցումը և Պեկմա բարձունքի շրջանում զոհվածների մասունքների որոնման աշխատանքների վերսկսումը։

Նրա կարծիքով՝ զսպումը և երկխոսությունը պետք է ընթանան ձեռք ձեռքի տված։

«Խաղաղության չի կարելի հասնել միայն ռազմական հզորության ամրապնդման հաշվին», – հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի այս տարի ավելի ուշ հանդիպում անցկացնել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930