Էրդողանի այցը Գազա կհամախմբի ՀԱՄԱՍ-ին ու ՖԱԹՀ-ին. Իսմայիլ Հանիա

Թուրքական Sabah թերթին տված հարցազրույցի ժամանակ Գազայի հատվածի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիան անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին առաջիկա այցին Գազա.

«Էրդողանի այցը Գազա կնպաստի «ՀԱՄԱՍ» և «ՖԱԹՀ» շարժումների միջև պայմանավորվածության ձեռք բերմանը՝ կապված միասնական կառավարության ձևավորման հետ:

Գազայի բնակիչներն առանձնահատուկ ոգևորությամբ են սպասում Էրդողանի գալստյանը: Այդ այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն Գազայի կառավարությունը սպասում է դրան ցանկացած պահի»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Գազա կայցելի հունիսի սկզբին, սակայն այդ այցը հետաձգվել էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930