
Կառավարությունը հաստատեց նոր ՀԴՄ-ների գինը՝ 369 600 դրամ

Կառավարությունը սահմանել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրացվող բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը` 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Նոր ՀԴՄ-ներ կօգտագործեն տարեկան 500 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները։
նոր սերնդի ՀԴՄ-ներն իրականում mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից իրենց մեջ պարունակում են նաև քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու և ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու և այլ հնարավորություններով: Միքայել Փաշայանն անդրադարձել է ևս մեկ նորույթի. ՀԴՄ-ները շահումներն իրականացնելու են on-line եղանակով` հնարավոր դարձնելով շահած ավտոմեքենաների մասին հաճելի լուրն ստանալ անմիջապես գնում կատարելուց հետո:
Հիշեցնենք, որ նախկինում շրջանառվում էր 180 հազար դրամ գինը։