Բաժիններ՝

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Խաչանովը մրցեց ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող, աշխարհի 15-րդ ռակետ Լյորեն Թիենի հետ:

Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ 7:5, 4:6, 6:7 (6:8), 6:1, 6:4 հաշվով ու դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 50-րդն է։ Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում։ Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930