
ՆԱՏՕ-ն ողջունում է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վրաստանի ջանքերը. Ռասմուսեն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորման ուղղությամբ Վրաստանի ձեռնարկած քայլերը: Այս մասին Վրաստանի Հանրային գրադարանում բուհերի ուսանողների առաջ ունեցած իր ելույթում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.
«Բոլորը հասկանում են, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը հեշտ գործընթաց չէ, դրա համար անհրաժեշտ է ժամանակ: Հուսով ենք, որ Ռուսաստանը նույնպես ըմբռնումով կմոտենա երկկողմանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վրաստանի գործադրած ջանքերի և կաջակցի տվյալ գործընթացին:
ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված նրա սահմաններում: Մենք կիսում ենք Վրաստանի վրդովմունքը՝ կապված լարափակոցներ անցկացնելու հետ:
Նման քայլերը հակասում են միջազգային իրավունքին ու (2008 թվականի օգոստոսի 12-ի) հրադադարի մասին համաձայնագրին: Դա անընդունելի է և պետք է դադարեցվի»: