Ռասմուսենը ողջունել է Վրաստանի արտաքին քաղաքական ուղղվածության մասին բանաձևի ընդունումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Թբիլիսիում Հյուսիսատլանտյան խորհրդի բացման ժամանակ հայտարարել է, որ ողջունում է Վրաստանի օրենսդիր մարմնի կողմից երկրի արտաքին քաղաքական ուղղվածության մասին բանաձև ընդունելը:

Այդ բանաձևը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է այս տարվա մարտին, դրանում նշված է, որ երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերությունը եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումն է:

Ռասմուսենը հայտարարել է. «Մենք ողջունում ենք Վրաստանի արտաքին քաղաքական ուղղվածության մասին ձեր համատեղ հայտարարությունը: Դա քաղաքական համագոյակցության շատ կարևոր ցուցիչ է: Մենք հուսով ենք, որ կշարունակվի այդ գործընթացը:

Առաջիկա ընտրությունները Վրաստանի համար կհանդիսանան ժողովրդավարության հերթական թեստ: Ազատ և արդար ընտրությունները կուժեղացնեն Վրաստանի ժողովրդավարական ձեռքբերումները և նրա եվրաատլանտյան հավակնությունները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930