
Տիգրան Սարգսյան. «Նաիրիտի» մասին որոշումները կայացրել է կառավարությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր որոշ մեկնաբանություններ է տվել «Նաիրիտ» գործարանի խնդրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նա հայտարարել է, որ «Նաիրիտ»-ին առնչվող բոլոր ծրագրերի հիմքում կառավարության որոշումներն են:
«2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունը ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ հարցի վերաբերյալ մամուլում «անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում և փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ»:
Տիգրան Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ «քաղաքական սպեկուլյացիան» բացառելու համար ինքը հանձնարարել է կառավարության լրատվական ծառայությանը այսօր ամբողջական փաթեթը տրամադրել զանգվածային լրատվության միջոցներ։