
Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին

Հունիսի 25-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիր գյուղում վրաերթի էր ենթարկել 1949 թ. ծնված Խաչիկ Սողոմոնյանին: Վարորդը նույն ավտոմեքենայով տուժողին տեղափոխել էր հիվանդանոց:
Հունիսի 26-ի գիշերը, ժամը 03.30-ին, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խաչիկ Սողոմոնյանը, մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու համար մինչ հիվանդանոց հասնելը, ճանապարհին մահացել է:
Քննությունը շարունակվում է: