Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում, ամեն ինչ կախված է Կիևից․ Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում, ամեն ինչ կախված է Կիևից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ցանկանում ենք ուկրաինական հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը բաց է այս գործընթացի համար։ Իրականում մենք երբեք չենք ցանկացել այս հակամարտությունը», — ասել է նա լրագրողների համար անցկացված ճեպազրույցում, որը կազմակերպվել էր «Սպուտնիկ»-ի կողմից՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ընդառաջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Մոսկվան մտադիր է հասնել «հատուկ ռազմական գործողության» նպատակներին, սակայն նախընտրում է դա անել խաղաղ միջոցներով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի սկսել հակամարտությունը, այլ փորձում է այն ավարտել։
«Մենք փորձում ենք կանգնեցնել այն հակամարտությունը, որը սկսվել էր ավելի վաղ, և այն մենք չենք սկսել», — ասել է Պեսկովը։
Բացի այդ, Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը, այդ թվում՝ ամերիկացի բանակցողների ջանքերը, որոնք շփումներ են իրականացնում Մոսկվայում և Կիևում։

