
Երևանի երկնքում պտտվող ուղղաթիռներից անհանգստանալու կարիք չկա

Այսօր առավոտվանից Երևանի երկնքում պտույտներ են գործում ռազմական ուղղաթիռներ։ Դա անհանգստացրել է բնակիչներից շատերին։ Սակայն անհանգստանալու կարիք չկա։ Բանն այն է, որ վաղը՝ հունիսի 28-ին, ժամը 09:30-ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի է ունենալու ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին: Իսկ այսօր տեղի է ունենում այդ միջոցառման փորձը. մեր օդաչուները պատրաստվում են։