Մենք միշտ հարևաններ ենք մնալու, և Կանադան շարունակելու է մնալ ԱՄՆ-ի ամենակարևոր գործընկերը բազմաթիվ առանցքային ոլորտներում․ Մարկ Քարնի

Մենք միշտ հարևաններ ենք մնալու, և Կանադան շարունակելու է մնալ ԱՄՆ-ի ամենակարևոր գործընկերը բազմաթիվ առանցքային ոլորտներում․ Մարկ ՔարնիՔաղաքականություն

Մենք միշտ հարևաններ ենք մնալու, և Կանադան շարունակելու է մնալ ԱՄՆ-ի ամենակարևոր գործընկերը բազմաթիվ առանցքային ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Ի վերջո, նույնիսկ մեր երկարատև ընդհանուր պատմության ընթացքում տարաձայնությունների պահերին մենք միշտ պահպանել ենք խորը կապերը։

Այս փոխհարաբերություններն առավել արդյունավետ են գործում, երբ մենք հանդես ենք գալիս որպես իսկական գործընկերներ՝ հարգելով միմյանց ավանդույթներն ու ինքնիշխանությունը։

Եվ երբ այդ հնարավորությունները կրկին ի հայտ գան, Կանադան կդառնա էլ ավելի լավ գործընկեր՝ ավելի ուժեղ, ավելի կայուն, ավելի անկախ և պատրաստ՝ առաջ մղելու մեր փոխադարձ տնտեսական և անվտանգության շահերը»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930