Միջադեպեր 7/28 տեղամասում
Երևանի 7/28 ընտրատեղամասում առավոտյան ժամը 11։55-ի սահմաններում միջադեպ տեղի ունեցավ։ Transparency International կազմակերպության դիտորդը նկատեց, որ քվեախցում միանգամից երկու հոգի են և այդ մասին տեղյակ պահեց հանձնաժողովի անդամներին։ Արդյունքում մեծ աղմուկ բարձրացավ, որից հետո տեղամասում գտնվող ընտրողների մի մասը հեռացավ՝ առանց ընտրություն կատարելու։ Տեղի ունեցածի վերաբերյալ արձանագրություն կազմվեց։
Նույն տեղամասում տարաձայնություններ եղան նաև դիտորդներից մեկի և հանձնաժողովի անդամներից մեկի միջև։ Դիտորդից, որը խոսելու ձևից դատելով՝ սփյուռքահայ էր, պանաջեցին ցույց տալ անձնագիրը և ապացուցել, որ նա ՀՀ քաղաքացի է։ Վերջինս պարզապես թողեց և հեռացավ տեղամասից։
Նույն շենքում տեղակայված 7/27 տեղամասում միջադապեր չեն գրանցվել։ Ընտրությունը անցնում է խաղաղ և առանց լարվածության։



