«Բարգավաճ Հայաստանը» երեկ երեկոյան գունավոր գրիչներ է բաժանել
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկի հաղորդմամբ՝ երեկ ուշ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ներկայացուցիչները բնակիչներին գունավոր՝ վարդագույն, կանաչ և կարմիր գրիչներ են բաժանել, որոնցով պետք է վերահսկեն, որպեսզի կաշառքը վերցրած քաղաքացին ընտրի հենց այն քաղաքական ուժի օգտին, ում համար իրեն ընտրակաշառք են տվել:



