Ցուցակներում նշումներ են անում տեղամասի մոտ (տեսանյութ)

Թիվ 6/21 և 6/22 ընտրատեղամասերի դիմաց, որը տեղակայված է թիվ 168 դպրոցում, երեք տղամարդ ցուցակները ձեռքներին նշումներ են կատարում: «Բարև, Երևան» շտաբն ահազանգ էր ստացել, որ տվյալ տարածքում տեղամասի բնակիչներին հաշվառում են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ:

168.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ եք նշում ցուցակներում, տղամարդկանցից մեկը սկզբում ասաց, թե ինքը ցուցակներ չունի, սակայն քիչ անց ասաց. «Նշում ենք՝ ով է մեր շենքից գնում ընտրության, ով չէ: Նպատակն էն ա, որ իմանանք՝ ով ա մասնացում»:

Ցուցակների վրա նշումնր էին կատարված բնակիչների անուն-ազգանունների դիմաց: Տղամարդիկ՝ տեսնելով, որ իրենց տեսագրում են՝ հեռացան տարածքից, անգամ մոռանալով վերցնել իրենց հեռախոսն ու «Ավելի լավ Երևան» մակագրությամբ գրիչը: Ի դեպ, մի քանի քայլ այն կողմ գտնվում էր Տարոն Մարգարյանի շտաբը:

Տեսանյութեր

Լրահոս