Լևոն Տեր-Պետրոսյան. Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի (տեսանյութ)

Քիչ առաջ Երևան Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայաված 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Իմ սպասելիքների մասին չեմ խոսի, միայն մաղթանք ունեմ, որ բոլորը գան ու իմ նման քվեարկեն: Ժողովուրդը պետք է վերջապես հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված: Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի: Կոչ եմ անում ողջ ժողովրդին գալ ու մեկ մարդու պես քվեարկել՝ ում օգտին ուզում են»,- լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ քիչ առաջ Սերժ Սարգսյանը խոսեց իր ընտրած քաղաքապետի տեսակի մասին, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ես Սերժ Սարգսյանի ասածը չեմ մեկնաբանում: Ես քվեարկել եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի համար»:

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն մասնակցում նախագահական ընտրություններին, սակայն պայքար են մղում Երևանի ավագանու ընտրություններում, ՀՀ առաջին նախագահը պատասխանեց. «Դուք գնացե՛ք և փնտրե՛ք դրա պատճառը: Ինձ այդ հարցը չի հետաքրքրում, դրա համալ էլ, չեմ ուզում բացատրել: Ձեզ է հետաքրքրում, Դուք բացատրե՛ք և գտե՛ք: Հենց գտնեք, ինձ կասեք»:

Տեսանյութեր

Լրահոս