Կուտակումներ և առանց վկայականի վստահված անձինք՝ 7/14-ում
Հաղթանակ գյուղում տեղայակված 7/14 ընտրատեղամասում առավոտյան իրարանցում էր։ 3 վստահված անձ ներկայացող տղամարդիկ (որոնցից երկուսը՝ ՀՀԿ-ից), համապատասխան վկայականներ չունեին, ինչի մասին ահազանգեցին դիտորդները։ Կազմվեց արձանագրություն, այդ մարդկանց հեռացրին տեղամասից, սակայն նրանք շարունակում են շրջել տարածքում և ներսուդուրս անել։
Բացի այդ՝ տեղամասի առջև մարդկանց և մեքենաների կուտակումներ են, ակտիվ անցուդարձ։
Ավելացնենք նաև, որ այստեղ ժամը 12։00-ի դրությամբ 1994 ընտրողներից մասնակցել են 258-ը։



