Միջադեպ՝ հանձնաժողովի քարտուղարի և ԲՀԿ-ական նախկին մարզպետի միջև (տեսանյութ)

Քիչ առաջ Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում հանձնաժողովի  քարտուղար Կարինե Նալբանդյանի և ԲՀԿ ավագանու ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի միջև փոքր միջադեպ տեղի ունեցավ։ Պատճառն այն էր, որ «Բարև Երևան» դաշինքի վստահված անձը ցանկանում էր նստել վստահված անձանց համար նախատեսված աթոռին, որը տվյալ պահին զբաղեցնում էր ԲՀԿ վստահված անձը։ Հանձնաժողովի քարտուղարը խնդրեց ԲՀԿ-ի վստահված անձին իր տեղը զիջել «Բարև Երևան»  դաշինքի վստահված անձին։ Այդ պահին ներս մտավ Սերգեյ Բագրատյանը և Կարինե Նալբանդյանին ասաց. «Հանրապետականների խաղերը բոլորս գիտենք, դուք չպետք է ասեք` որտեղ նստենք»։ Կարինե Նալբանդյանը պահանջեց Սերգեյ Բագրատյանից հեռանալ ընտրատեղամասից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031