Կնիքը հեշտությամբ մաքրվել է. դիմել են ԿԸՀ
Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 1/17 ընտրատեղամասում այսօր միջադեպ է գրանցվել: Այս տեղամասում քիչ առաջ ընտրություն է կատարել Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ փորձել են անձնագրի միջից մաքրել կնիքը. «Փորձեցին մաքրել թանաքը, որը շատ հանգիստ մաքրվեց թաց անձեռնոցիկով: Կապվեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, ասացին՝ ավելացրե՛ք սովորական թանաք, որը թույլ չի տալիս մաքրել: Դրանից հետո չի մաքրվել»: Հակոբ Սահակյանն ասաց, որ այդ մասին արձանագրություն է կազմվել:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ընտրատեղամասում ներկա են բոլոր ուժերի վստահված անձիք՝ բացի «Բարև Երևան» դաշինքից: 11:30-ի սահմաններում քվեարկել էր մոտ 500 ընտրող:



