Ընտրախախտումների մասին լուրերի հնարավոր վերնագրեր՝ Արմեն Աշոտյանից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կրկին ակտիվ է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ներկայացնում ենք նրա վերջին գրառումներից մեկը՝ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման մասին:

«Ընտրախախտումների» մասին լուրերի հնարավոր վերնագրեր:
(Հուշում տեղեկատվական սպամով զբաղված անձանց)

«Լրագորղի դիմահարդարումը դուր չի եկել հանձնաժողովի նախագահին»

«Հանրապետական երիտասարդները գեղեցիկ արտաքինով դիտորդ աղջիներին վաղը սուրճի են փորձում հրավիրել»

«Տարոն Մարգարյանի շտաբում հաց են ուտում»

«Y» տաքսի ծառայության մեքենայի մեջ լսվում է «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը»

«Ընտրական հանձնաժողովում վիճել են Ռեալի և Բարսելոնայի երկրպագուները»

«Վստահված անձը մեջքով կագնեց լրագրողին»

«Հանձնաժողովի անդամները միաժամանակ հորանջեցին»

«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ»-ում նույնպես կուտակումներ են»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031