Երրորդ կասկածելի դեպքը՝ նույն տեղամասում
7/13 տեղամասում ժամը 16։00-ի սահմաններում ներկայացել էր մի ընտրող՝ Հովհաննես Մովսիսյան անունով, ում անձնագրի վրա ակնհայտորեն նկատվում էր կնիքը ջնջելու հետքը։ Այսինքն՝ չէր բացառվում, որ վերջինս փորձում էր երկրորդ անգամ քվեարկել՝ ջնջելով կնիքը։ Հանձնաժողովի անդամները, դա նկատելով, թույլ չտվեցին քվեարկել և համապատասխան արձանագրություն կազմեցին, ինչից հետո երիտասարդը անձնագիրը վերցրեց ու արագ հեռացավ տեղամասից։
Նշենք, որ սա այս տեղամասում այսօր արձանագրված արդեն երրորդ դեպքն է։



