Շրջիկ արկղ չեն տրամադրել

07/05 ընտրատեղամասում ընտրողներից մեկը ցանկացել է երկու անձնագրով քվեարկել՝ իր և կնոջ փոխարեն, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել։ Քաղաքացին ասել է, թե կինը անկողնային հիվանդ է, պառկած է և խնդրել է գոնե շրջիկ արկղ տանել տուն, որպեսզի վերջինս քվեարկի։ Սակայն հանձնաժողովի նախագահն ասել է, թե շրջիկ արկղ չեն կարող տրամադրել, քանի որ նախօրոք չեն դիմել շրջիկ արկղ տրամադրելու համար և իրենց տեղամասում չունեն շրջիկ արկղ։

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ շրջիկ արկղով քվեարկություն տեղի չի ունենում: Դրանք կիրառվում են համապետական ընտրությունների՝ նախագահական և ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ, սակայն այդ դեպքերում էլ տնից քվեարկելը հնարավոր չէ, քանի որ շրջիկ արկղով քվեարկությունը կազմակերպվում է միայն ստացիոնար բուժում անցնողների համար:

 

Տեսանյութեր

Լրահոս