Ավետիք Իշխանյան. Այս ընտրություններին մասնակցում են չափից շատ «անգրագետներ»

Այս ընտրությունները հետաքրքիր են նաև մի նորամուծությամբ, որ այս անգամ ընտրություներին մասնակցում են չափից շատ անգրագետներ: Այս մասին «Մեդիակենտրոնում» լրագրողների հետ հադիպման ժամանակ ասաց  Հայաստանի հելսինկյան կոմիտե հ/կ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Զարմանալի է, թե ինչպես ավելացան այդքան շատ անգրագետները»,- ասաց Ա. Իշխանյանը՝ նշելով, որ իրենց դիտարկումները ցույց են տվել, որ Դավթաշենում տեղակայված ընտրատեղամասերում ընտրողները հիմնականում գալիս են օգնողների ուղեկցությամբ:

«5/2 ընտրատեղամասում մեր դիտորդները արձանագրել են, որ օգնողը չի գրանցվել, իսկ ,օրինակ, 5/14 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում հանգստի սենյակ են պատրաստել»,- ասաց  Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ դա ևս նորամուծություն է:

«Կարևոր է, որ դիտորդական կազմակերպությունները պրոֆեսիոնալ աշխատեն, բայց իրականում մի քանիսն են անաչառ աշխատում: Դա շատ ավելի կարևոր է, քան օրինակ՝ միջազգային դիտորդներ կա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Ա. Իշխանյանը:

Նա նշեց, նաև, որ այս ընտրություններին բոլոր ընտրատեղամասերում լարվածությունը նկատվել է առավոտյան ժամերին` 8:00-9:00-ը ընկած ժամանակահատվածում:

«Հայաստանում ընտրությունների որակ բարձրացում չեմ տեսնում»,- ասաց Ա. Իշխանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս