14:00-ի տվյալներով՝ ամենաակտիվը Աջափնյակի, ամենապասիվը՝ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներն են
Ժամը 14:00-ի տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 816475 անձնացից քվեարկել է 273899 մարդ: Դա կազմում է ընտրողների 33,55 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովր տվյալներով՝ Երևանի վարչական շրջաններում քվեարկել են հետևյալ թվով անձիք:
Աջափնյակում 81627 ընտրողից քվեարկել է 34,050 մարդ՝ 41.71 տոկոս:
Ավանում 37861 ընտրողից քվեարկել է 15,273-ը՝ 40.34 տոկոս:
Արաբկիրում 93742 ընտրողից քվեարկել է 28,994-ը՝ 30.93 տոկոս:
Դավթաշեն վարչական շրջանում 31167 ընտրողից արդեն քվեարկել են 10,531-ը՝ 33.79 տոկոս:
Էրեբունի վարչական շրջանում 90920 ընտրողից մինչ այժմ քվեարկությանը մասնակցել է 29,117 ընտրող՝ 32,02 տոկոս:
Կենտրոնում 93057 ընտրողից քվեարկել է 25,774 ընտրող՝ 27,66 տոկոս:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 103068 ընտրողից քվեարկել է 26,292-ը 25,51 տոկոս:
Նոր Նորքում 98074 ընտրողից մինչ 14:00-ն քվեարկել է 34,960-ը՝ 35,65 տոկոս:
Նորք-Մարաշում 10121 ընտրողներից քվեարկել է 4,029 ընտրող՝ 39,81 տոկոս:
Նուբարաշեն վարչական շրջանում 7788 ընտրողներից 2,966-ն է քվեարկել՝ 38,08 տոկոս:
Շենգավիթում 112213 ընտրողից 42,806-ն է քվեարկել՝ 38.15 տոկսո:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 56837 ընտրողից քվեարկել է 19,137-ը՝ 33,67 տոկոս:



