Ավագանու թեկնածուի ներկայությունը տեղամասում ընտրողների հոսք է ապահովել

Աջափնյակ շրջանի 6/20 ընտրատեղամասում «Բարև Երևան» դաշինքի հանձնաժողովի անդամը նկատել է ՀՀԿ ավագանու թեկնածուին, ով մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս: «Սասուն Համբարձումյանը մի քանի անգամ եկավ-գնաց: Առավոտվանից շատ մեծ հոսք էր, առանց շունչ քաշելու աշխատել ենք: Միջանցքում առավոտվանից տեսել եմ, կանգնած էր՝ բանից պարզվեց ավագանու թեկնածուն է՝ Սասուն Համբարձումյանը: Առավոտից ինչո՞ւ պետք է այդտեղ կանգնած լիներ: Մարդիկ անընդհատ հոսքով գալիս էին՝ առավոտվանից մինչև 14:30»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց «Բարև Երևան» դաշինքի հանձնաժողովի անդամ Լյուսյա Պետրոսյանը:

Մեր հարցին, թե արդյոք նրա ներկայությունը պայմանավորվա՞ծ է տեղամաս եկած քաղաքացիների հոսքի հետ, Լ. Պետրոսյանը պատասխանեց. «Այո: Նույնիսկ համոզված եմ: Հիմա նա այստեղ չէ ու հոսքը նորմալ է»:

Իսկ տեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանը նշեց. «Վստահված անձն ու հանձնաժողովի անդամը նկատել են քաղաքացու, որին ես չեմ ճանաչում, հարյուրավոր թեկնածուներ կան, ես բոլորին ճանաչել չեմ կարող: Բայց ոչ մի միջադեպ չկար: Ինձ զգուշացրել են ու ես անմիջապես տեղամասից դուրս եմ հանել հիսուն մետր շառավղով: Թե ով է նա՝ չգիտեմ: Ես հարցրեցի, ասեց՝ ավագանու թեկնածու եմ: Չգիտեմ՝ որ կուսակցությունից է՝ ոչ մի անպատիվ խոսք կամ բարձր ձայն չի հանել, կուլտուրական, շնորհքով արտահայտվում էր: Մարդն էլ հասկացավ՝ գնաց ու այլևս չեկավ»:

ՀԱԿ հանձնաժողովի անդամ Մարգարյան Միքայելն էլ ասաց, որ ավագանու այդ թեկնածուին դեմքով չի ճանաչում, բայց միացավ «Բարև Երևանի» կազմած արձանագրությանը:

Կազմվել է արձանագրություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031