Աղջկա հոր մահացած տատիկը եկել էր ընտրությա՞ն
7/31 ընտրատեղամասում ընտրողներից մեկ աղջիկ հանձնաժողովի անդամներից մեկին ասել է որ մատյանում մահացած մարդու անուն ազգանուն կա։ Այդ աղջիկն ասել է, որ իր անուն ազգանունից ունեցել է նաև իր հոր մահացած տատիկը։ Մենք փորձեցինք այս մասին մեկնաբանություն ստանալ հանձնաժողովի անդամներից, սակայն վերջիններս և ՀՀԿ վստահված անձը դժգոհեցին՝ ասելով, որ խանգարում և խոչընդոտում ենք իրենց աշխատանքը։



