Միջինից բարձր մասնակցությունը նշանակում է ինչ-որ բան մարդկանց խթանում է գնալ ընտրության

Ընտրողների ակտիվ մասնակցությունը ինչ-որ ընտրատեղամասում, ի տարբերություն այլ ընտրատարածքների, հենց այնպես տեղի չի ունենում: Այս մասին այսօր «Մեդիակենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընտրական ժողովրդավարության կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Աչքաբաց» ծրագրի ղեկավար Աղասի Եսայանը: Նրա խոսքով՝ իրենց ստացած 388 տեղամասերի արդյունքները ցույց են տվել, որ ընտրողները բավական ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Ավանում և Նոր-Նորքում, ընտրողների մասնակցության տոկոսը ցածր է Արաբկիրում և Կենտրոնում:

«Կարծում եմ, ընտրողների մասնակցության ցածր լինելը արտացոլում է այն պատկերը, որ այդ տեղերում առանց արտաքին խթանիչների է մարդկանց մասնակցությունը»,- ասաց Ա. Եսայանը՝ նշելով, որ իր ենթադրությամբ, եթե նույն պայմանաները լինեին ընտրատարածքներում, ապա մասնակցությունն էլ նույն ակտիվությամբ պետք է ընթանար, մինդեռ դա այդպես չէ:

«Միգուցե դեպի տվյալ ընտրատարածքներ տանող տրանսպորտային միջոցները լավ են աշխատում, կամ իսկապես մեծ թվով մարդիկ պատրաստ են գնալ տվյալ տարածքում ընտրության և այլն: Սակայն մի բան պարզ է. միջինից բարձր մասնակցությունը նշանակում է ինչ-որ բան մարդկանց խթանում է գնալ ընտրության»,- ասաց Ա. Եսայանը:

Տեսանյութեր

Լրահոս