«Վեցը, վեցը…». Ինչպես էր հարսը օգնում սկեսրոջը քվեարկել

7/14 ընտրատեղամասում  տարեց կնոջ հարսը  առանց  թույլտվության մտել էր քվեախցիկ՝   սկեսրոջն օգնելու համար։ Ընդ որում, օգնում էր բավական ինտենստիվ և բարձրաձայն՝ հուշելով «Վեցը, վեցը…»։ Նշենք, որ քվեաթերթիկում 6-րդ համարը ՀՀԿ-ն է։

Նույն տեղամասում հայրը ստորագրել էր  որդու փոխարեն՝ ընտրացուցակում։ Համաձայնության գալով հանձնաժողովի անդամների հետ ՝ տղան էլ հոր անվան դիմաց է ստորագրել և կարողացել է քվեարկել։

Եվ վերջապես, ընտրողներից մեկի անձնագրի մեջ հանձնաժողովի անդամը ձախ կողմում էր կնիքը դրել։ Բոլոր երեք  դեպքերում էր խախտումները արձանագրվել են։

Այստեղ ընտրությունները առավոտյան  ժամերի հետ  համեմատ ավելի հանգիստ են ընթանում։ Առավոտյան  նկատելի են եղել մեծ կուտակումներ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031