Ծեծկռտուք թիվ 7/15 տեղամասում. ԲՀԿ-ականը ներխուժել է տեղամաս (տեսանյութ)
Թիվ 7/15 ընտրատեղամասում այս պահին իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները:
Բանն այն է, որ ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս եկան տեղամասից. այս պահին ծեծկռտուքը շարունակվում է բակում:
«Ազատություն» ռադիոկայանը տեսաձայնագրել է այս միջադեպը



