Նոր մանրամասներ՝ թիվ 8/23 ընտրատեղամասից

Թիվ 8/23 ընտրատեղամասում արձանագրված դեպքի մասին 168.am-ն արդեն տեղեկացրել է: Հիշեցնենք, որ այդ տեղամաս ներկայացած քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել էր 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են եղել ՀԱԿ կուսակցության օգտին:

Թիվ 8/23 ընտրատեղամասում «Բարև Երևան» դաշինքի վստահված անձը «Բարև Երևան» շտաբին ահազանգել է, որ հետագայում պարզվել է, որ քաղաքացուն երեք քվեաթերթիկներ տվել է հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը: Սակայն, ըստ «Բարև Երևանի» վստահված անձի, քաղաքացին «սխալմամբ» քվեարկել է ոչ ՀԱԿ կուսակցության օգտին: Եվ երբ դա պարզվել է՝ քաղաքացուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

Տեսանյութեր

Լրահոս