Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:
Սիրիական ճգնաժամի ցանկացած լուծում հնարավոր է միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալուց հետո:
168.am-ի տեղեկություններով՝ «Իտեռա» կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչև այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան՝ ՀՀ ղեկավարության հետ «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով:
Մեզ համար մեծ կարևորություն ունի ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Վրաստանի ընթացիկ գործընթացների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելը:
Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Մայիսի 21-ին, ժամը 23:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լճաշեն գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Մհեր Մ.-ն:
Մենք չենք խառնվել ու չենք խառնվելու, չենք միջամտել ու չենք միջամտելու: Չկան անձնական հարաբերություններ պարոն Աճեմյանի հետ: Ես չեմ հասկանում ձեր մտադրությունն անընդհատ վարկաբեկել մեզ: Մենք այնքան մեղքեր ունենք… դրանցից խոսեք, բայց չեղած բանը մեզ վրա ինչո՞ւ եք բարդում…
ԵՄ-ն ուշադիր հետևելու է նրանց նկատմամբ իրավական գործընթացին՝ ակնկալելով, որ այն կլինի թափանցիկ և լիովին անկախ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:
Երևան-Սևան ճաապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶ-33022», «Ֆորդ Տրանզիտ», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Միջադեպը գրանցվել է անցած գիշեր, Օռլանդո քաղաքում:
Գեղարքունիքի մարզի Մարտունու զորամասում օրերս միջադեպ է տեղի ունեցել ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանի և պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի միջև, նույնիսկ կրակոցներ են հնչել:
Մայիսի 21-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Ավետիք Յ.-ն:
«Պետք է ասեմ, որ պարոն Օսկանյանին անձամբ ճանաչելով շատ հարգանքով եմ միշտ վերաբերվել և վերաբերվում, սակայն չեմ հասկանում թե ինչու է նա` արտաքին քաղաքականության մեջ արհեստավարժ մարդ, բարդ տնտեսագիտական բանավեճերի մեջ մտնում»
Աշոտյանը նաև հեգնեց սուր քննադատած ընդդիմադիրներին՝ ասելով, թե եվրատեսիլյան տրամաբանությամբ դժվար է կողմնորոշվել, թե ում պետք է ուղարկել 12 միավորը: Նա նույնիսկ հնչեցրեց անուններ՝ Վահան Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Արծվիկ Մինասյան:
Գազի գնի թանկացումը ոչ միայն քաղաքական, այլև աշխարհաքաղաքական բաղադրիչներ է պարունակում և կապված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի պահպանման կամ փոփոխության հետ: Ուշագրավ է, որ դա անուղղակիորեն հաստատում է Հայաստանի արտաքին քաղաքական մյուս «գործընկերը»՝ Արևմուտքը:
Այս մասին նշված է Knight Frank ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում, ով ստացել է օբյեկտը վաճառելու իրավունքը:
Ստացում է՝ պետք է անել այն, ինչ ձեռք կտա` կոտլետի համար… ես եթե իմանամ էլ, որ կյանքում իմ կուսակցությունը չի անցնի, կասեմ՝ համամասնականը ճիշտ է: Պետք չէ մեզ նման միջոցներով հաղթել` պյուռոսյան հաղթանակ է:
Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում տեղի է ունեցել թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի գործով հերթական դատալսումը:
Ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, իր հարևան Հրայր Թովմասյանին, կառավարության մյուս անդամներին` դո’ւք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ ու ձեզ չպատշապանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ կհաղթե՞ք, ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք:
Ինչպես ընդգծում են տեղի դիտորդները, զինվորականների այս հայտը հակասում է Գուանտանամոյի բազայի բանտը փակելու Օբամայի վարչակազմի մտադրությանը:
Առավել ևս ընդդիմադիր քաղաքական գործընկերներին եմ դիմում` դուք եք տարանջել իշխանություն ընդդիմություն գիծը: Մենք մշտապես լռում, հարգում ենք, ուշադիր լսում ենք ձեր ելույթները, իսկ երբ ելույթ է ունենում իշխանական ներկայացուցիչներից մեկը` դուք սկսկում եք շուկայական քննարկումները, չգիտենք՝ ինչի եք վերածում դահլիճը:
Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների, հարազատների եւ համագյուղացիների կողմից զինված ուժերում շարունակական բնույթ կրող մահվան դեպքերի նկատմամբ 2013 մայիսի 18-ին կազմակեպված բողոքի ակցիայի ընթացքում Երևան-Սևան մայրուղում երթը խոչընդոտել են ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության և զինվորական հատուկ ուժեր, ներառյալ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նպատակ ունենալով կանխել բողոքի այս ծայրահեղ միջոցը:
Դա շատ վտանգավոր իրավիճակ է Վրաստանի համար:
Ակնկալվում է, որ էկրանի մատակարարները կլինեն LG Display, Samsung Display և Sharp ընկերությունները:
Այս մասին գործակալությանը հայտնել են Վիեննայում գտնվող ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանում եղած աղբյուրները:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Դրանով իսկ Ադրբեջանը դարձավ 8-րդ երկիրը, ով հաստատեց նաև 2014 թվականից հետո Աֆղանստանում իր ներկայությունը:
Եթե չկատարվեն գյուղացիների պահանջները, նրանք մտադիր են ոչ միայն փակել մայրուղին, այլև գալ Երևան` հանրահավաքներ անելու. «Մենք էլ կորցնելու բան չունենք: Հինգշաբթի օրն էդ հարցը լուծեն, եթե չլուծեն՝ ամբողջ 40 գյուղով գնում ենք Երևան` ցույցի»:
Այս մասին Դեպարդիեն հայտարարել է Գրոզնիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: