Գիգա Բոկերիան Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է քաղաքական ընդդիմադիրներին հետապնդելու մեջ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան, մեկնաբանելով նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձերբակալումը, երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է քաղաքական ընդդիմադիրներին հետապնդելու մեջ.
«Փոխանակ վարչապետն ու կառավարությունները կենտրոնանան հանցագործներին պատժելու և քաոսի կանխման վրա, որին մենք ականատես եղանք (մայիսի 17-ին Թբիլիսիի կենտրոնում), տնտեսության վերականգնման ու աշխատատեղերի ստեղծման վրա, նրանց գլխավոր գործունեությունը դարձել է ընդդիմադիր առաջնորդներին հալածելն ու ձերբակալելը: Դա շատ վտանգավոր իրավիճակ է Վրաստանի համար»:
Բոկերիան նաև վստահություն է հայտնել, որ վրաց հասարակությունը թույլ չի տա կատարել նոր կառավարության առաջադրանքը՝ ուղղված իր (Իվանիշվիլիի) քննադատների ոչնչացմանը: