
Բիձինա Իվանիշվիլին ողջունել է Վրաստանում ընթացող զարգացումներին ԵՄ-ի հետաքրքրություն ցուցաբերելը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ողջունում է Վրաստանում ընթացող զարգացումներին ԵՄ-ի հետաքրքրություն ցուցաբերելը.
«Ողջունում եմ Քեթրին Էշթոնի ու Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարությունը: Մեզ համար մեծ կարևորություն ունի ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Վրաստանի ընթացիկ գործընթացների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելը:
Վստահ եմ, որ պետական համապատասխան մարմիններն անում են ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր գործով գործընթացն ընթանա Վրաստանի օրենքների ու միջազգային բոլոր չափորոշիչների պահպանմամբ: Մենք բացառում ենք ընթացիկ իրավական գործընթացների վրա յուրաքանչյուր ձևով քաղաքական ասպեկտների ազդեցությունը:
Եվս մեկ անգամ ողջունում եմ միջազգային հանրության ու ԵՄ-ի հատուկ հետաքրքրությունը: Վստահ եմ, որ ձեր ուշադրությունը միայն կօգնի Վրաստանի կառավարությանը գործընթացները վարել ճիշտ և արդար»: