
Պենտագոնը պլանավորել է 2014 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման վրա ծախսել 80 միլիարդ դոլար

The Navy Times-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը պլանավորել է 2014 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման վրա ծախսել մոտ 80 միլիարդ դոլար: Այս տվյալներն առկա են ԱՄՆ Կոնգրեսին Պենտագոնի ներկայացրած հավելյալ ծախսերի մասին նախագծում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը: 2014 թվականին արտասահմանում ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների անցկացման համար պահանջվող գումարը 7 միլիարդ դոլարով պակաս է 2013 թվականի համեմատ: