 
                        Բաշար Ասադը պետք է հեռանա. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար
 
                                    Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ճգնաժամի ցանկացած լուծում հնարավոր է միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալուց հետո: Այս մասին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումից առաջ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը.
«Մեծ Բրիտանիան վաղուց վստահ է, որ Ասադը պետք է հեռանա, և մենք երբեք չենք տեսել որևէ այլ լուծում, որը նրան հնարավորություն կտա մնալ իշխանության ղեկին»:
Ամմանում «Սիրիայի բարեկամների» խմբի՝ կրճատ կազմով հանդիպումը տեղի կունենա այսօր և նվիրված կլինի այս տարվա հունիսին Ժնևում կայանալիք Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի նախապատրաստմանն ու անցկացմանը, որի նախաձեռնողի դերում են հանդես գալիս Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        