Թուրքիան ցանկանում է կոմերցիոն պայմանագրեր կնքել «քրդական գազի ու նավթի» արդյունահանման մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պլանավորել է Հյուսիսային Իրաքում գործունեություն ծավալած ռուսական ու ամերիկյան ընկերությունների հետ կոմերցիոն պայմանագրեր կնքել տարածաշրջանում նավթի ու գազի հետախուզման և արդյունահանման մասին:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը. «Հավանաբար, մենք ռուսական ու ամերիկյան ընկերությունների հետ համատեղ գործունեություն կծավալենք Իրաքի հյուսիսում նավթի ու գազի հետախուզման ոլորտում իրականացվող տարբեր նախագծերի շուրջ:

Այս տարի թուրքական բազմաթիվ ընկերություններ, թե՛ պետական, թե՛ մասնավոր կարող են կոմերցիոն պայմանագրեր կնքել Հյուսիսային Իրաքի իշխանությունների հետ՝ տարածաշրջանում համատեղ գործունեություն ծավալելու համար»:

Հիշեցնենք, որ Թաներ Յըլդըզը նոր է վերադարձել ԱՄՆ-ից՝ գտնվելով վարչապետ Ռեջեփ Էրդողանի պատվիրակության կազմում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031