Ո՞ւր է քո ծրագիրը, եթե քո քննադատությունն այլընտրանքներ և առաջարկներ չի պարունակում, ապա այդ քննադատությունը, կներեք, հարգելի գործընկեր, գրոշ չարժե:
Ներկա դրությամբ Հորդանանում գտնվում է գրեթե կես միլիոն սիրիացի փախստական:
Իսրայելը ձեռնարկում է յուրաքանչյուր միջոց՝ կանխելու համար Սիրիայի կողմից «Հզբոլլահին» C-300 զենիթա-հրթիռային համալիրի հատկացումը:
Մի քանի օր վերակենդանացան բաժանմունքում գտնվելուց հետո բուժումը շարունակվել է, իսկ սույն թվականի ապրիլի 15-ին զինծառայողը ուղարկվել է մայրական խնամքի:
Շատ լավ ծրագիր է, ընտիր է ինչ-որ կա այնտեղ գրված: Եթե այն ամբողջությամբ իրականացվի, ես կարծում եմ, որ զարգացած երկրներից արտագաղթ կսկսվի դեպի Հայաստան՝ Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ ապրիլի 30-ին Թավրիզում ձերբակալված Խալիդա Խալիդն ու Շամխալ Հուսեյնովը գտնվում են Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում:
Կարևոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ և արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ազգային ժողովի պաշտոնական լրահոսից տեղեկացվել ենք, որ Ազգային ժողովում ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված Ձեր նախաձեռնությամբ կկազմակերպվելու է քննարկում, որին հրավիրվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Այսօր՝ մայիսի 22-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Կոտայքի մարզում ուժեղացված ծառայություն կատարելու ժամանակ կանգնեցրել են 33-ամյա Արտակ Կոլյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան։
Ես աջակցել եմ Մաշաեիի թեկնածությանը, քանի որ նա կարող է շատ բան անել երկրի համար:
Իզմիրի նահանգի Բուջա շրջանում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազան այսօր ապաակտիվացվում է:
Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նշանյանի դեմ դատական հայց էր ներկայացվել մարտի սկզբին, որում պահանջվում էր նրան ազատազրկել 1.5 տարով:
Զեկույցի համաձայն, 2011 թվականին Apple-ը խուսափել է առնվազն 3.5 միլիարդ դոլարի հարկ վճարելուց, իսկ 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9 միլիարդ դոլար:
Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաքննում է հայկական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն պլանավորել է համերգ տալ ԼՂՀ-ում:
Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են անհայտ անձի կողմից վարած…
Այս օրերին ոսոտիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ:
Փաստաթղթին կողմ է արտահայտվել 30 կոնգրեսական, իսկ դեմ՝ 5-ը:
Ազգային ժողովը մայիսի 22-ին մերժեց «Ժառանգություն» խմբակցության կողմից հրատապ ճանաչված և նախօրեին քննարկված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Անսարք օդապարիկի պատճառով նա վայր է սլացել 65 կմ/ժամ արագությամբ:
Հետագայում օրինագիծն ուղարվելու է Սենատի ու Ներկայացուցիչների պալատի դիտարկմանը:
Մայիսի 22-ին, ժամը 07.32-ին Սիփանի գյաուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղում բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուխ ոչխար: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Բացի այդ, իրավապահները խուզարկություն են իրականացրել Կախեթիի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլիի տանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ռոմպեյը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: