Միջադեպ բանակում. Զինծառայողը կրակել է ծառայակիցների ուղղությամբ
Գեղարքունիքի մարզի Մարտունու զորամասում օրերս միջադեպ է տեղի ունեցել ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանի և պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի միջև, նույնիսկ կրակոցներ են հնչել: Միշա Խուդավերդյանը նյարդայնացել է, որ պայմանագրային զինծառայողը հերթապահության ժամանակ մաքրություն չպահպանելու վերաբերյալ զեկուցագիր է գրել հրամանատարին: Հենց դա էլ պատճառ է եղել, որ Կամո Ավագյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնի. իրեն ամրակցված ավտոմատից կրակոցներ է արձակել Կամո Ավագյանի և մեկ այլ զինվորի ուղղությամբ:
ՊՆ քննչական ծառայության լրատվական ծառայության ղեկավար Մերի Սարգսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «սպանության փորձ»: Ըստ աղբյուրի, Միշա Խուդավերդյանը կալանավորված է: