Բաժիններ՝

ԱՄՆ-ում FBI-ի գործակալը հարցաքննության ժամանակ սպանել է Ցարնաևների ծանոթին

Ամերիկյան Local 6 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆլորիդա նահանգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալը սպանել է Չեչնիայից ժամանած 26-ամյա Իբրահիմ Տոդաշևին, որին կասկածել են Բոստոնի ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ:

Միջադեպը գրանցվել է անցած գիշեր, Օռլանդո քաղաքում: FBI-ի հատուկ գործակալ Դեյվ Կուվերտիերն ընդգծել է, որ բյուրոյի աշխատակիցն իր ծառայողական լիազորությունների կատարման ժամանակ հանդիպել է կասկածյալի հետ և երբ փորձել է երկրորդ անգամ հարցաքննել նրան, զգացել է, որ ինչ որ բան այն չէ:

Անհայտ է մնում կասկածյալի զինված կամ անզեն լինելու հանգամանքը: Կասկածներ կան, որ Տոդաշևը ծանոթ է եղել Թամերլան և Ջոհար Ցարնաևների հետ, որոնք ապրիլի 15-ին ահաբեկչություն են իրականացրել Բոստոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031