Բաժիններ՝

Ֆրանսիայում 40 միլիոն եվրոյով վաճառքի է հանվել Կոկո Շանելի առանձնատունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում գտնվող La Pausa վիլլան, ուր ստեղծագործել է լեգենդար դիզայներ Գաբրիել «Կոկո» Բոներ Շանելը, վաճառքի է հանվել 40 միլիոն եվրոյով: Այս մասին նշված է Knight Frank ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում, ով ստացել է օբյեկտը վաճառելու իրավունքը:

Դրանում նշված է, որ այդ շքեղ առանձնատունը, որի տարածքը կազմում է 1325 քառակուսի մետր, գտնվում է La Toracca բարձրավանդակում՝ Ֆրանսիայի, Իտալիայի ու Մոնակոյի սահմանից ոչ հեռու:

Այդ վիլլան Շանելի համար կառուցել է ճարտարապետ Ռոբերտ Շտրայցը: Վիլլա են այցելել Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին ու Իգոր Ստրավինսկին: Քառահարկ առանձնատունն ունի հին գրադարան, 7 ննջասենյակ, 4 հյուրասենյակ, 6 լոգասենյակ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս