Ադրբեջանցի խաղաղապահներն Աֆղանստանում կմնան նաև 2014 թվականից հետո

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի խաղաղապահներն Աֆղանստանում կմնան նաև 2014 թվականից հետո: Դրանով իսկ Ադրբեջանը դարձավ 8-րդ երկիրը, ով հաստատեց նաև 2014 թվականից հետո Աֆղանստանում իր ներկայությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը: Վերջինիս խոսքերով՝ 2014 թվականից հետո Ադրբեջանը կնվազեցնի Աֆղանստանում իր կոնտինգենտը, կփոխվի առաքելության անվանումն ու էությունը:

Նա հավելել է, որ պատրաստվելու է նոր հայեցակարգ՝ նախատեսված օպերացիաների համար: Դիվանագետն ընդգծել է, որ Ադրբեջանի օդային տիրույթը բաց է Աֆղանստանից բեռների փոխադրման համար: Ներկայումս այդ գործընթացում Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 35 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031